Ժամանակը խառնվեց. նախագիծը հաստատվեց 1988թ., փորձաքննության կներկայացվի 2012թ-ին, իսկ համալիրն աշխատում է 2011թ-ից

Ժամանակը խառնվեց. նախագիծը հաստատվեց 1988թ., փորձաքննության կներկայացվի 2012թ-ին,  իսկ համալիրն աշխատում է 2011թ-ից

ԷկոԼուր

Սոտքում հանքանյութ ջարդող-տեսակավորող համալիրի տեղակայումն օրինակա՞ն է, թե՞ ոչ: Ի՞նչ տեխնոլոգիաներ է օգտագործում «GeoProMining Gold»-ը Սոտքում: Ի՞նչ միջոցառումներ է պետք ձեռնարկել`պատժե՞լ ընկերությանը, թե՞ պահանջել ջարդող-տեսակավորող համալիրի համար փորձաքննություն, թե՞ հարցը թողնել մինչեւ Սոտքում ոսկու արդյունահանման աշխատանքների ընդլայնման նախագծի դիտարկումը: Այս եւ այլ հարցերի պետք է պատասխանի ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը: Մոտ ժամանակներս նախարարի հանձնարարությամբ աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ բնապահպանության նախարարության ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ Վիգեն Ավետիսյանը պետք է կազմակերպի խմբի այցելությունը Սոտք, որպեսզի տեղում ծանոթանա իրավիճակին:

Նշենք, որ ջարդող-տեսակավորող համալիրի նախագծի օրինական ուժը, որին հղում է անում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, թվագրված է 1988 թվականով: Ակնհայտ է, որ այս դեպքում իրավահաջորդությունը տեղին չէ: Հետաքրքիր է, թե ինչ կա արդյունահանման ընդլայնման նոր նախագծում, որն ընկերությունը մտադիր է ներկայացնել 2012թ., այնտեղ կա նաեւ ջարդող-տեսակավորող համալիրի նկարագրությունը: Ստացվում է, որ նոր նախագիծը դեռ ներկայացված չէ, իսկ ջարդող-տեսակավորող համալիրն աշխատում է 2011թ. մայիսից:

Մարտ 20, 2012 at 10:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր