

ԷկոԼուր
«ԷկոԼուր»-ի` կարասի մեջ ժապավենաձեւ որդեր լինելու մասին ահազանգին արձագանքել է ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: Հայացք թերթին տված հարցազրույցում ձկնաբանը բացատրել է, որ կարասներն այդ հիվանդությամբ տառապում են, երբ մոտենում է ամառը: «Դրանք սպիտակ որդեր են, որոնք նույնիսկ կարող են հանգեցնել կարասի մանրաձկների մահացության: Դրանք տարածվում են ճայերի միջոցով, և վերացնելն անհնար է: Հիմնականում վարակվում են կարասի մանրաձկները, որ գտնվում են մասնավորապես ափամերձ տաք հատվածներում»,- ասել է Բ. Գաբրիելյանը:
Մայիս 04, 2012 at 15:12
