90 դելֆին ինքնասպանության փորձ է արել

90 դելֆին ինքնասպանության փորձ է արել

Ա1+

Մոտ 90 հատ սև դելֆիններ՝ ինքնասպանության փորձ են արել նետվելով նոր-զելանդական նույն ափը, որտեղ մի քանի շաբաթ առաջ նետվել էր դելֆինների մեկ այլ խումբ: Նրանցից մի քանիսին այդպես էլ չի հաջողվեց փրկել, այս մասին հայտնել է РИА Новости- ն:

Միջադեպը տեղի է ունեցել Նոր-Զելանդիայի Գոլդեն-Բեյի ծովածոցում:

Տեղի բնական պաշարների պահպանման դեպարտամենտը կոչ է արել կամավորներին փրկել կաթնասուններին՝ նրանց նորից ծովը նետելով:

350 կամավոր իր պատրաստակամությունն է հայտնել օգնելու ափին հայտնված ծովային կենդանիներին: Բնապահպանները հավատացած են, որ ծովում հայտնվելուց հետո՝ դելֆինները այլևս ինքնասպանության փորձ չեն կատարի:

Գրինդները, այդպես են անվանում կետանման սև դելֆիններին՝ ծովային կաթնասուններ են, որոնց քաշը 800կգ-ից մինչև 2 տոննա է, իսկ երկարությունը 8.5-ից 10 մետր:

Նոր- Զելանդիայում դելֆինները հաճախ են նետվում ափ: Ըստ մասնագետների դա հիմնականում պատահում է ամռանը, երբ կաթնասունների վտառը Անտարկտիդայի ջրերից արտագաղթում է Նոր Զելանդիա:

Որպես կանոն, երբ մի դելֆին նետվում է ափ, ապա ընկերները անմիջապես հետևում են նրան՝ փորձելով փրկել ընկերոջը, բայց արդյունքում բոլորը արժանանում են նրա ճակատագրին:

ԱՄՆ-ում տասնյակ դելֆիններ զանգվածային ինքնասպանության են դիմել

News.am

ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի ափերին, վերջին մի քանի օրերին, ավելի քան 60 դելֆիններ իրենց ծովափ են նետել: Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները հայտնում են, որ հաջողվել է փրկել միայն նրանցից 19-ին:

Հիմնադրամի աշխատակիցները փրկված դելֆիններին համապատասխան օգնություն են ցուցաբերել, որից հետո բաց են թողել օվկիանոսում:

Ներկայումս փրկարարները եւ շուրջ 300 կամավորներ շարունակում են հերթապահություն իրականացնել Քեյփ-Քոդի ծովափերում, որպեսզի անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերեն ափ նետվող դելֆիններին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Սա դելֆինների զանգվածային ինքնասպանության առաջին դեպքը չէ: Նման դեպքեր գրանցվում են նաեւ այլ երկրներում: Այսպես, հունվարի սկզբին նման դեպք է արձանագրվել Նոր Զելանդիայում: Գիտնականները դեռ չեն կարողանում հստակ պատասխան տալ, թե ինչ պատճառով են դելֆինները նման քայլի գնում:

Հունվար 25, 2012 at 14:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր