

ԷկոԼուր
Ախթալայի վանքի մոտի «Նազիկ» ռեկուլտիվացված պոչամբարի պոչերը շարունակում են աղտոտել շրջակա միջավայրը: «Նազիկ» պոչամբարը շահագործել է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը: «Նազիկ» պոչամբարը կոնսերվացվել է 2 անգամ, առաջին անգամ՝ 1988թ-ին, երկրորդ անգամ՝ 2010-ին, որից հետո այն ռեկուլտիվացվել է: Պոչամբարի տարածքում ծառեր են տնկվել:
Սույն թվականի հոկտեմբերի 3-ին ԷկոԼուրի աշխատանքային խումբը այցելեց պոչամբարի տարածք: Լուսանկարներում երևում են, որ ծառերը կպել են, և պոչամբարի տարածքը կանաչել է: Նույնիսկ մասրենին «ծանր մետաղներով հարուստ» առատ բերք է տվել: Սակայն պոչամբարը ծածկած հողի շերտը անձրեւների հետ լվացվել է, պոչերը դուրս են եկել մակերես և հոսում են Ախթալայի կիրճ:
Տես ԷկոԼուրի ֆոտոշարքը:
Հոկտեմբեր 09, 2014 at 16:43













