Խմելու ջրի պակասը սրի պես կախվել է Չինաստանի գլխին

Խմելու ջրի պակասը սրի պես կախվել է Չինաստանի գլխին

1in.am

Կապված ինդուստրիայի զարգացման ու ուբանիզացիայի աճող մակարդակի հետ` Չինաստանը կարող է բախվել ջրի պաշարների լուրջ պակասի հետ, ինչը կարող է սպառնալ երկրի հետագա զարգացմանը: Այս մասին Պեկինում կայացած մամլո ասուլիսին հայտարարել է ՉԺՀ-ի ջրային ռեսուրսների փոխնախարար Հու Սին:

Ջրի պակասը, գետերի աղտոտվածությունը, ծովերի ու լճերի էկոլոգիայի վատթարացող վիճակը կարող են սպառնալ երկրի հավասար զարգացմանը: Այս մասին հաղորդում է IRAR-TASS գործակալությունը:

«1.3 մլրդ բնակչությամբ Չինաստանը ներկայում օգտագործում է տարեկան ավելի քան 600 մլրդ խմ ջուր, ինչը հավասար է օգտագործման համար պիտանի բոլոր ջրային ռեսուրների երեք քառորդին»,- նկատել է Հու Սինը:

Մեկ շնչին բաժին ընկնող ջրի քանակը, ըստ նախարարության տվյալների, կազմում է 2.1 հազար խմ:

Չինական քաղաքների երկու երրորդը զգում է ջրի կարիք:

Ընդհանուր առմամբ` մասնագետները կարծում են, որ երկրում արդեն հիմա զգացվում է տարեկան 50 մլրդ ջրի պակաս:

Փետրվար 17, 2012 at 12:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր