Սողանքներ Թռչկանում

Սողանքներ Թռչկանում

ԷկոԼուր

Թռչկան ջրվեժի տարածքում սողանքներ են հայտնաբերվել: Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեց WWF-Հայաստանի տնօրեն  Կարեն Մանվելյանը, մայիսի 1-ին նա այցելել է Թռչկան, որպեսզի քննարկի Թռչկանի ջրվեժի տարածքում անտառային էկոհամակարգի վերականգնման հարցը: Այցելության ընթացքում հայտնաբերվել են սողանքներ ՀԷԿ-ի կառուցման համար գցված ճանապարհի երկարությամբ: «Մենք սողանքային վտանգի մասին նախազգուշացրել են Թռչկանում փոքր ՀԷԿ-ի կառուցման դեմ ծավալված կամպանիայի ժամանակ, եւ այդ նախազգուշացումները դարձան իրականություն»,- ասաց Մանվելյանը: Մանվելյանի տրամադրած լուսանկարներում պարզ երեւում են սողանքները եւ այն, թե ինչպես է հսկայական լանջը ծառերի հետ միասին հոսել ճանապարհի վրա: Ճանապարհի մի մասը նույնպես հոսել է ներքեւ:

«ԷկոԼուր»-ի կողմից ավելացնենք, որ բնապահպանական փորձաքննությանը ներկայացված նախագծերում սողանքային ռիսկերը գործնականում չեն գնահատվում: Ոչ ոք պատասխանատվություն չի կրել շրջակա միջավայրին պատճառված վնասի համար:

Մայիս 07, 2012 at 12:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր