SOS`Գոշ լիճը ճահճանում է

SOS`Գոշ լիճը ճահճանում է

ԷկոԼուր
 

Գոշ լիճը ճահճանում է: Այս մասին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն բաց նամակով ահազանգել է ՀՀ բնապահպանության նախարարությանը: «Լիճը հանդիսանում է ազգային պարկի էկոտուրիստական կարևորագույն երթուղիներից մեկը: Ցանկանում ենք նշել նաև, որ ճահճացման հետ մեկտեղ կենցաղային աղբի կույտերի սրընթաց ավելացումը շուտով բերելու է այդ գեղատեսիլ էկոերթուղու հանդեպ զբոսաշրջիկների հետաքրքրության անկմանը»,- մասնավորապես նշված է նամակում: ՀԿ-ն նախարարությանն է դիմում Գոշ լիճը ճահճացումից փրկելու նպատակով անհապաղ միջոցներ ձեռնարկելու համար եւ խնդրում տրամադրել տեղեկություն նախատեսվող գործողությունների ժամկետների վերաբերյալ: Ինչպես նաեւ նախարարությանն առաջարկվում է կազմակերպել քննարկում հիդրոկենսաբանների, բնապահպանների և հասարակական սեկտորի մասնակցությամբ՝ մաքրման աշխատանքների անհրաժեշտությունը պարզելու, արդյունավետ նախագծելու և լճի էկոհամակարգին չվնասելու նպատակով, նաեւ կազմակերպել լճի և շրջակա տարածքի մաքրման աշխատանքներ և տեղադրել աղբամաններ:

«Հայտնում ենք մեր պատրաստակամությունը վերոհիշյալ խնդրի լուծմանն առնչվող միջոցառումներին մասնակցելու մասին»,- ասվում է նամակում:

Լուսանկարը` aspar.am-ի

Սեպտեմբեր 05, 2013 at 12:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր