

ԷկոԼուր
Հանրահայտ ռոկ երաժիշտ Սերժ Թանկյանի` պաշտպանել Թեղուտը անտառահատումներից, թույլ չտալ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի բաց եղանակով շահագործման հետեւանքով շրջակա միջավայրի ոչնչացումը կոչին անմիջապես արձագանքեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը եւ Թեղուտի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանը: Նրանց դուր չի եկել Թեղուտի նախագծի դեմ ուղղված երաժշտի կոչը, նրանք ասում են, որ աշխատատեղերի կարիք ունեն, եւ որ Թեղուտի ծրագիրը տնտեսական աճ կապահովի: Եւ ոչ մի խոսք այն մասին, թե ինչ է լինելու այն բանից հետո, երբ հանքավայրի պաշարները կսպառվեն: «Վալլեքս» ընկերությունը կգնա, նախարարները կգնան ավելի լավ երկրներ, որտեղ բանկային հաշիվներ ունեն: Իսկ Թեղուտը, որը վերածվել է բանվորական գյուղի, կդադարի գոյություն ունենալ: Հավատալու չէ, որ մարզպետը կամ գյուղապետը չեն ափսոսում սեփական բնությունը, անտառն ու ջուրը: Դիմում ենք ձեզ` տեղական իշխանություններին` եթե դուք չեք կարող պաշտպանել ձեր բնությունն ու գյուղերը, ապա մի խանգարեք նրանց, ովքեր պաշտպանում են:
Օգոստոս 14, 2012 at 14:31



