Բողոքի ակցիա Լոս Անջելեսում Հայաստանի վարչապետի դեմ ԱՄՆ կատարած նրա այցի ընթացքում

Բողոքի ակցիա Լոս Անջելեսում Հայաստանի վարչապետի դեմ ԱՄՆ կատարած նրա այցի ընթացքում

ԷկոԼուր

Դեկտեմբերի 9-ին Լոս Անջելեսում (ԱՄՆ) տեղի ունեցավ բողոքի ակցիա` ուղղված Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ: Ակցիան կազմակերպել էր «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնությունը: Ակցիան անցկացվեց Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան ԱՄՆ առաջնորդարանի մոտ, որտեղ հայկական պատվիրակությունը վարչապետի գլխավորությամբ հանդիպում էր Կալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչներին: Միջոցառմանը մասնակցեցին նաեւ Հայաստանից  on-line եղանակով միացած ակտիվիստները: Ակցիան ուղղված էր ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության դեմ, որոնք խրախուսում են Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը:

Ինչպես հայտնի է, հասարակայնությունը հիմնավորեց իր բացասական կարծիքը Թեղուտի նախագծի վերաբերյալ, բայց ոչ ՀՀ բնապահպանության նախարարությունը, ոչ ՀՀ կառավարությունը, այդպես էլ հետ չկանչեցին նախագիծը: «Թեղուտի հանքի շահագործումը կործանարար կլինի ոչ միայն Հայաստանի ողջ հյուսիս-արեւելյան հատվածի, այլեւ մոտակա խոշոր տարածքների համար»,- նշված է  սոցիալական ցանցերում տարածված ակտիվիստների հաղորդագրության մեջ:

Լուսանկարը «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնության

Դեկտեմբեր 10, 2012 at 12:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր