Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում տեղադրվել են տեսակավորման համար նախատեսված առաջին թափոնամանները

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում տեղադրվել են տեսակավորման համար նախատեսված առաջին թափոնամանները
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում դեկտեմբերի 8-ին տեղադրվել են թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ընդգծելով, որ այս գործընթացը հետապնդում է մի քանի կարևորագույն նպատակ՝ սկսած բնապահպանականից, վերջացրած՝ տնտեսական որոշակի արդյունքով:
 
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը թափոնների հավաքագրման համար նախատեսված երեքական տեսակի տարաներ է տեղադրել նշված վարչական շրջանների 16 կետերում: Դրանցից դեղինը նախատեսված է թղթի և ստվարաթղթի համար, կապույտը՝ պլաստիկի, իսկ փոքր մոխրագույն/սև թափոնամանները՝ ապակու:
 
«Կենցաղային աղբի համար նախատեսված «սովորական» աղբամանների կողքին տեղադրված այս թափոնամանները հնարավորություն կտան մեր բնակչությանը՝ աստիճանաբար յուրացնել աղբի տեսակավորման մշակույթը՝ առանձնացնել այն տանը թափել բնակարանի մերձակայքում տեղադրված ամաններում:
 
Դեռ 2019-ից պլանավորված այս գործընթացով մենք մի քանի կարևորագույն նպատակ ենք հետապնդում՝ սկսած բնապահպանականից, վերջացրած՝ տնտեսական որոշակի արդյունքով:
 
Այսպիսով, եթե տեսնեք Ձեր շենքի մոտակայքում տեղադրված նոր թափոնամանները, իմացեք, որ
 
Դեղինը նախատեսված է թղթի, ստվարաթղթի համար: Խիստ ցանկալի է, որպեսզի ստվարաթղթե արկղերը թափոնամանները նետվեն բացելուց և ծալելուց հետո:

Կապույտը՝ պլաստիկի համար: Այս թափոնամանները նախատեսված են բոլոր այն թափոնների համար, որոնք պլաստիկի հիմքով են պատրաստված՝ պոլիէթիլենային տոպրակներ, շշեր, բաժակներ և այլն:

Փոքր մոխրագույն/սև թափոնամանները ապակու համար են: Այստեղ հավաքում ենք ապակե թափոնները՝ ոչ միայն շշերը և այլ սպասք, այլև օրինակ՝ պատուհանի կոտրված ապակի, և այլն:

Մեր մասնագետները և վարչական շրջանների համապատասխան անձնակազմը թափոնամաններից օգտվելու առանձնահատկությունների մասին ընթացքում առավել մանրամասն տեղեկատվություն կտան»,- գրել է քաղաքապետը։
 

Դեկտեմբեր 08, 2020 at 16:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր