Խմելու ջրի սակագինը բարձրացվեց, ՀՀ կառավարության սուբսիդավորման արդյունքում մինչև 2024թ. սակագնի փոփոխությունը սպառողը չի զգա

Խմելու ջրի սակագինը բարձրացվեց, ՀՀ կառավարության սուբսիդավորման արդյունքում մինչև 2024թ. սակագնի փոփոխությունը սպառողը չի զգա

Խմելու ջրի սակագինը բարձրացվեց: Որոշումն ընդունվեց սույն թվականի նոյեմբերի 29-ին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստում:

Սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար 2023թ-ից կկազմի 208,42 դրամ նախկին 200,47 դրամի փոխարեն: Սակայն ՀՀ կառավարությունը համարժեքորեն  սուբսիդավորելու է, և բոլոր խմբերի սպառողները մինչև 2024թ-ը ջրի սակագնի փոփոխությունը չեն զգա: Այս մասին տեղեկանում ենք ՀԾԿՀ-ից:

Նշենք, որ խմելու ջրի սակագինը տարեսկզբից արդեն իսկ  բարձրացել էր 20 դրամով: 2022թ. հունվարի 1-ից գործող սակագինը չէր փոխվել միայն սոցիալապես անապահով բաժանորդների համար, նրանք շարունակում էին մեկ խմ-ի դիմաց վճարել 180 դրամ:

Նոյեմբեր 29, 2022 at 17:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր