

ԷկոԼուր
Նոյեմբերի 17-ին ՀՀ կառավարության նիստում գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնք թելադրված են ստորերկրյա ջրային պաշարներն աղտոտումից ու սպառումից զերծ պահելու, ջրաերկրաբանական ռեժիմային մշտադիտարկումների արդյունքները ջրային պաշարների կառավարման մեջ առավել արդյունավետ կիրառելու անհրաժեշտությամբ։ Ըստ ՀՀ կառավարության պաշտոնական կայքի` այդ աշխատանքն իրականացվելու է ՀՀ բնապահպանության նախարարության «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ այն ձեռնարկատիրական գործունեության նոր տեսակներով օժտելու միջոցով։
Նոյեմբեր 18, 2011 at 16:17
