Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային հորիզոնը կայունացել է

Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային հորիզոնը կայունացել է

ԷկոԼուր

Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային հորիզոնը կայունացել է: Այս մասին հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Դավիթ Գրիգորյանը:

«‹‹Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն›› ՊՈԱԿ-ի կողմից կատարված ուսումնասիրությունները և տնտեսվարողների կողմից որոշակի արձագանքներ փաստում են, որ այսօրվա դրությամբ ստորերկրյա ջրային հորիզոնը մեր գործողությունների արդյունքում ստաբիլացվել է: Եթե անցյալ տարի անընդհատ նվազման տենդենց կար, ապա այս ժամանակահատվածում նվազման տենդենց չի արձանագրվել», - ասաց Դավիթ Գրիգորյանը:

Սակայն դեռ հարց է մնում՝ ինչ ժամանակահատվածում կվերականգնվի Արարատյան արտեզյան ավազանի բալանսը, կամ կվերականգնվի արդյոք ընդհանրապես:

«Ամեն ինչ կախված է մեր գործողությունների ժամանակագրությունից՝ ինչ ժամանակահատվածում մեր գործողությունները ուր կհասնեն: Այս պահին եկեք զուտ կանգնենք այն որակավորման վրա, որ ունենք կայունացում»,- ասաց ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը:

Իր հերթին Դավիթ Գրիգորյանը հավելեց. «Մեր աշխատանքային խմբի աշխատանքները նպաստում են վերականգնման գործընթացի արագացմանը, բայց սրանք կախված են մի շարք լուրջ երկրաբանական, ֆիզիոլոգիական և հիդրոքիմիական տարբեր գործառույթններից, որոնք դեռ ուսումնասիորւթյան և մոնիտորինգի կարիք ունեն»:



Հոկտեմբեր 28, 2014 at 16:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր