ՓՀԷԿ-երը արդեն կառուցում են ոչ թե գետերի, այլ առվակների վրա (Լուսանկարներ)

ՓՀԷԿ-երը արդեն կառուցում են ոչ թե գետերի, այլ առվակների վրա (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Հայտնի է, որ Սևանա լճի  ջրահավաք ավազանի մեջ մտնող Դարանակ գետի վրա ցանկանում են փոքր ՀԷԿ կառուցել: Դա ոչ միայն մեծ վտանգ է ներկայացնում լճի էկոհամակարգի, էնդեմիկ ձկնատեսակների պահպանման համար, այլև  կասկածի տակ է դնում Դարանակ գյուղի բնակչության հետագա ապրուստի հարցը: Բնակիչների միակ եկամուտի աղբյուրը անասնապահությունն ու հողագործությունն է: Զրկվելով ջրից` նրանք ստիպված կլինեն հեռանալ գյուղից: Գյուղի միակ ջրային աղբյուր հանդիսացող գետում ջուր այժմ քիչ կա, քանի որ գետավազանի ջրային ռեսուրսների կառավարումը տեղի է ունենում կամայականորեն: Փաստորեն, գետը վերածվել է առվակի: Այս պայմաններում` առանց գետի անձնագրային որեւէ տվյալների. էկոլոգիական թողք, հոսք, գետի վրա կառուցվում է ՓՀԷԿ, որը պետք է վերցնի գետի ջրի 1/3 մասը:

ՓՀԷԿ-ի նախագիծը ներկայացված է KfW գերմանական զարգացման բանկի ֆինանսավորմանը: Չնայած որ բանկը դեռեւս չի հաստատել նախագիծը, այնուամենայնիվ, «Դարանակ» փոքր ՀԷԿ-ի շինարարությունը ակտիվ գործընթացի մեջ է: Շինհրապարակում կարելի է տեսնել խողովակներ, շինարարական տեխնիկա: Հետաքրքիր է` տեսե՞լ են արդյոք պետական պաշտոնյաները, ՀՀ բնապահպանության նախարարությունը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այս գետը, երբ տալիս էին թույլտվության փաստաթղթերը:

Ֆոտոռեպորտաժում ներկայացված են գրեթե ցամաքած Դարանակ գետը և ՓՀԷԿ-ի կառուցման համար նախատեսված շինարական տեխնիկան:

Հոկտեմբեր 16, 2013 at 15:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր