Ստեփանավանի քաղաքապետը հաստատեց Ձորագետի` հանքարդյունաբերական թափոններով աղտոտվելու մասին ահազանգը

Ստեփանավանի քաղաքապետը հաստատեց Ձորագետի` հանքարդյունաբերական թափոններով աղտոտվելու մասին ահազանգը

ԷկոԼուր

Ձորագետի աղտոտման վերաբերյալ հասարակության անհանգստությունն արդարացված է: Այս մասին Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող Մանյա Մելիքջանյանին ուղղված նամակում գրել է Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը: Հիշեցնենք, որ Մանյա Մելիքջանյանը ահազանգել էր, որ Արմանիսի ոսկու բազմամետաղային  հանքավայրը շահագործողները  բեռնատարներով արտադրության չլվացված մնացորդները ուղղակի թափել են Ձորագետ: «Քաղաքապետարանի կարգադրությամբ ստեղծված է մոնիտորինագային խումբ, որը յուրաքանչյուր շաբաթ իրականացնում է ստուգայց, հաշվետվությունը ներկայացնում համայնքի ղեկավարին, թերությունների մասին տեղեկացնում հանքի տնօրինությանը: Համայնքի բնակիչների անհանգստությունն արդարացված է, քաղաքապետարանի կողմից իրականացվող հսկողությունը չի դադարի եւ ոչ մի օր, այն թափանցիկ է բոլոր հասարակական եւ պետական մարմինների համար, որոնք կարող են նաեւ իրենց ներկայացուցիչն ունենալ աշխանանքային խմբում»:

Ձորագետի աղտոտվածության վերաբերյալ սույն թվականի հունվարի 17-ին եւ 24-ին «ԷկոԼուր»-ը երկու ահազանգ նամակ է ուղարկել ՀՀ Բնապահպանության նախարարություն, բայց դեռ պատասխան չի ստացել:

Լուսանկարը Մանյա Մելիքջանյանի

Փետրվար 03, 2012 at 18:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր