

ԷկոԼուր
Մայիսի 31-ին «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը կազմակերպեց քննարկում այն մասին, թե ինչպես Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագիծը կազդի ջրային ռեսուրսների վրա: Քննարկմանը մասնակցեցին «Գեոթիմ» ընկերությունը, որն իրականացնում է նախագիծը, անկախ փորձագետներ, հասարակական կազմակերպություններ:
Նախքան քննարկման մասին նյութերը հրապարակելը, «ԷկոԼուր»-ը ներկայացնում է «Ամուլսարի ջրային ավազանը» տեսահոլովակը: Ապրիլի կեսերին «ԷկոԼուր»-ը եղավ Ամուլսարի` Որոտան եւ Արփա գետերի ջրահավաք ավազանում: Տեսանյութում պարզ երեւում է, թե ինչպես է ողջ Ամուլսարը պատված առվակներով, որոնք առաջացել են ձնհալից: Առվակները հոսում են ներքեւ , թափվում մակերեսային ջրերի մեջ, եւ վերջնական արդյունքում ջուրը հայտնվում է երկու խոշոր ջրամբարներում` Սպանդարյանում եւ Կեչուտում: Ամբողջ ավազանը փոխկապակցված է բնական եւ արհեստական ջրհոսքերով:
Մեր կարծիքն է, որ ողջ ջրավազանի համար առկա են թափոններով աղտոտման ռիսկեր: Այդ ռիսկերը պետք է պարտադիր կերպով արտացոլված լինեն փորձաքննության եզրակացության համար ներկայացված նախագծում:
Հունիս 01, 2012 at 18:42












