Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր»
«Անտառային սեկտորի ինստիտուցիոնալ բարեփոխումների վերլուծությունը Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրներում» թեմայով տարածաշրջանային գիտաժողովում քննարկվեցին անտառային սեկտորի կառավարման խնդիրները, ինստիտուցիոնալ և օրենսդրական քաղաքականության փոփոխություննրին առնչվող մոտեցումները, միջազգային համագործակցության հարցերը և այլ արդի խնդիրներ: Գիտաժողովը տեղի ունեցավ սույն թվականի մայիսի վերջին` Թուրքիայում, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ:
Հայաստանում FAO-ի ազգային խորհրդատու Արթուր Գևորգյանը, համաձայն լինելով անտառային սեկտորի հիմնական խնդիրների լուծմանն առնչվող որոշման հետ, առաջարկեց իրավիճակի վերլուծություն, որի հետ մենք առաջարկում ենք ծանոթանալ «Անկախ փորձագիտական գնահատականներ» բաժնում, անգլերեն և ռուսերեն լեզուներով:
Ամբողջական նյութը կարող եք կարդալ ռուսերեն լեզվով:
Հունիս 18, 2009
