ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԱՂԲԱՎԱՅՐԻՑ ԿԵՆՍԱԳԱԶԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Գործողության մեջ է Կիոտոյի արձանագրության շրջանակներում գործող «Նուբարաշենի կոշտ կենցաղային թափոնների աղբավայրից կենսագազի օգտահանման» ծրագրի առաջին փուլը: Վերջինիս շրջանակներում ներկայումս իրականացվում է մթնոլորտ արտանետվող մեթանի այրում, որն արդյունքում վերածվում է ածխաթթու գազի: Դրա շնորհիվ` ջերմոցային գազերի արտանետումները աղբավայրի տարածքից կնվազեն շուրջ 10 անգամ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բնապահպանության նախարարության մթնոլորտի պահպանման վարչությունում, այս տարի բնահպանական պետական տեսչությունը նորմավորել է 175 կազմակերպությունների վնասակար նյութերի արտանետումները:

Դեկտեմբեր 30, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր