ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՂԲԸ ԿՀԱՆՁՆԵՆ ԿՈՆՑԵՍԻՈՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

Tert.am

ՀՀ կառավարությունը որոշել է Երևանի աղբահանության խնդրի լուծման համար հայտարարել միջազգային մրցույթ։ Կառավարության նիստում ներկայացնելով Երևան քաղաքում կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգը՝ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը նշեց, որ Երևանը կբաժանվի մի քանի մասերի, և այդ տարածքների աղբահանությունը կհանձնվի կոնցեսիոն կառավարման։ Ըստ նրա՝ ակնկալվում է, որ աղբահանության օպերատորներն իրենց գործունեությունը կսկսեն արդեն 2011թ. հուլիսից, երբ ներկրված կլինեն մեքենաները և տեղադրված կլինեն աղբամանները։

Հայեցակարգով նախատեսվում է նաև, որ կլինեն փակ աղբավայրեր։ Երևանի աղբահանության ծրագրի իրականացմանը տեխնիկական օժանդակություն է ցուցաբերել Համաշխարհային բանկը։

Հունվար 29, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր