ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ ՍՐՃԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԴԵՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՇՈՒՐՋ 20 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ

ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ ՍՐՃԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԴԵՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՇՈՒՐՋ 20 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ

Արմինֆո

Ուսանողական այգում սրճարանի կառուցման դեմ բաց նամակի տակ ստորագրել է 19670 մարդ:

Նամակում նշվում է, որ այգում սկսվել է լայնածավալ շինարարություն, որը չի համաձայնեցվել տվյալ միջավայրում բնակվող, ուսանող և ստեղծագործող քաղաքացիների հետ և սպառնում է հանրային հանգստի գոտին վերածել հերթական բետոնապատ տարածքի:

«Այստեղ ակնհայտորեն մասնավոր շահը վեր է դասվել հանրային շահից:Նախաձեռնող խումբը պահանջում է դադարեցնել շինարարությունն ու վերադարձնել այգին հանրությանը»,- նշվում է նամակում:

Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է Facebook-ում ստեղծված «Մենք ենք այս քաղաքի տերը» խմբի ադմինիստրատոր Արթուր Ավթանդիլյանը, նամակը հասցեատերերին` ՀՀ նախագահին, ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ վարչապետին և Երևանի քաղաքապետին կհանձնվի արդեն մայիսի 24-ին: Սակայն, այգու պաշտպանները միայն նամակով չեն պատրաստվում սահմանափակվել: Ա. Ավթանդիլյանի խոսքով, սրճարանի կառուցման դեմ նախատեսվում է մի շարք ակցիաներ կազմակերպել: Դրանցից մեկը տեղի կունենա այսօր Շալռ Ազնավուրի անվան հրապարակում:

«Դա կլինի Ուսանողական այգուն նվիրված առաջին լուսանկարչական ցուցահանդեսը: Ընդամենը ներկայացված կլինի շուրջ 30 լուսանկար»,- հաղորդել է նա:

Հայաստանի սպառողների ասոցիացիայի տվյալներով, հանուն սրճարանի` հատվել է 20 ծառ, ինչի մասին են վկայում լուսանկարները և տեսանյութերը: ՀՀ բնապահպանության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը դեռևս փորձում են պարզել, թե իրենցից ով պետք է պատասխանատվություն կրի ապօրինի ծառահատման համար, իսկ Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է «Մենք ենք այս քաղաքի տերը» ումբը, որին ավելի քան 3 հազար մարդ է մասնակցում: Նրանք են հանդես եկել ՀՀ նախագահին բաց նամակ ուղարկելու ախաձեռնությամբ` շինարարությունը դադարեցնելու կոչով:

Մայիս 25, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր