

Էկոլուր
Մայիսի 22-ին Կենսաբազմազանության միջազգային օրը Երևանի կենդանաբանական այգում կայացավ «Փրկենք ընձառյուծին» ակցիան, որը կազմակերպել էին «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (AWHHE) կազմակերպությունը և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը` Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:
Ակցիան և երեխաների և մեծահասակների համար իսկական տոնի վերածվեց: Ակցիային մասնակցում էին Երևանի յոթ դպրոցների 200 աշակերտներ, որոնք ներկայացրին ընձառյուծին նվիրված իրենց աշխատանքները: Աշխատանքների թվում էին նկարներ, գեղարվեստական կոմպոզիցիաներ, խաղալիքներ և գոբելեններ: Հատուկ հանձաժողովը ընտրեց աշխատանքներ, որոնք արժանացան տարբեր մրցանակների:
Հենց կենդանաբանական այգու կենտրոնում տեղադրված բեմի վրա համերգ տեղի ունեցավ, որին մասնակցում էին երիտասարդ կատարողներ: Նույնիսկ անձրևը չկարողացավ խանգարել ընդհանուր ուրախությանը:
Մայիս 26, 2010
