

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարությունը www.mnp.am կայքի «Լուրեր» բաժնում տեղադրել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին ուղղված Կապանի «Խուստուփ» հեռուստաընկերության տնօրեն Սասուն Մանուկյանի նամակը: Նամակում մասնավորապես աված է.
«Կապանում գործող «Էկոլոգիական անվտանգության եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն բազմիցս հարցերով դիմել է Ձեզ, որոնք առնչվում են «Դինո Գոլդ Մայնինգ Քոմփնի» ՓԲԸ գործունեությանը: Այդ առիթվ մեր հեռուստաընկերությունը տվել է իր գնահատականները (որոնք կցվում են տեսասկավառակի տեսքով): Ուզում եմ երախտագիտություն հայտնել Ձեզ հավասարակշիռ դիրքորոշման համար, որի նպատակը Կապանի քաղաքաստեղծ ընկերության անխափան աշխատանքի ապահովումն է եւ ոչ թե բառացիորեն մեկ երկու հոգուց կազմված ՀԿ վերամբարձ հայտարարություններին ականջալուր լինելը: Ի դեպ, առիթից օգտվելով նշեմ, որ նման կեցվածք են որդագրել նաեւ Ձեր ենթակայությամբ գործող ստորաբաժանումները, ինչը չի կարող դրվատանքի չարժանանալ:
Հավաստիացնում եմ, որ կապանցու համար առավել կարեւոր է Կապանի կոմբինատի անխափան աշխատանքը, քան բարոյախրատական թեմաներով հիշյալ կազմակերպության պատվիրված գործունեությունը: Ավելացնեմ, որ ասվածը ամենեւին չի նշանակում, թե բնապահպանության մարզային տեսչությունը պակաս հետեւողական է Դինո Գոլդ Մայնինգ Քոմփնի գործունեության հանդեպ: Ավելին, տեսչությունը մշտապես արձանագրել է առկա խախտումները եւ տվել դրանք վերացնելու հանձնարարականներ: Առավել ուրախացնող է, որ ընկերությունը մշտապես ջանքեր է գործադրել արձանագրված թերությունները վերացնելու ուղղությամբ: Համոզված եմ, որ Ձեր գործելակերպը մաս է կազմում կառավարության որդեգրած այն քաղաքականությանը, որով աջակցվում է քաղաքաստեղծ ընկերություններին (այդ ծրագրի շրջանակներում կառավաությունը վարկ է տրամադրել Դինո Գոլդ Մայնինգ Քոմփնին):
Ամենով հանդերձ, շնորհակալ եմ Ձեր պետական մտածողության եւ գործունեության համար:
Լավագույն մաղթանքներով`
Խուստուփ հեռուստաընկերության գործադիր տնօրեն
եւ գլխավոր խմբագիր
Սասուն Մանուկյան»:
Հունիս 08, 2010
