«ԹԵՂՈՒՏԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ» ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ`ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

«ԹԵՂՈՒՏԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ» ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ`ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Արման Ղարիբյան, Հետք
 
«Էկոդար» հասարակական կազմակերպությունը Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել` ընդդեմ Վարչական դատարանի կայացրած որոշման, որով մերժվել էր Թեղուտի հանքավայրի շահագործման դադարեցումը պահանջող հայցադիմումը: Բողոքը վարույթ է ընդունվել, սակայն դատական նիստի օրը դեռեւս նշանակված չէ:

Հիշեցնենք, որ Վարչական դատարանը հայցադիմումի մերժումը պատճառաբանել էր նրանով, որ հասարակական կազմակերպությունն իրավունք չունի դատարանում էկոլոգիական խախտումներ վիճարկել:

Նշենք, որ Վարչական դատարանը նախկինում հայցադիմումը վարույթ չէր ընդունել նույն պատճառաբանությամբ, որից հետո «Էկոդար»-ը դիմել էր Վճռաբեկ դատարան, եւ վերջինս ստիպել էր Վարչական դատարանին քննության առնել հայցադիմումը:

Հուլիս 20, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր