

Ա1+
Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհուրդը հայտարարություն է տարածել:
«Ողջունելով Թեղուտի պաշտպանության համար երկարատեւ պայքար մղող հասարակական կազմակերպություններին եւ անհատ քաղաքացիներին` այն համոզումին ենք, որ այն բանկերը, որոնք կֆինանսավորեն Թեղուտի հանքավայրի շահագործումը, կգործեն Հայաստանի Հանրապետության կենսական շահերի դեմ:
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ժամանակավորապես ձեռնպահ մնալ ռուսական «ՎՏԲ» բանկի միջոցով ցանկացած գործարք իրականացնելուց, որը փորձում է այդպիսի ֆինանսավորմամբ արհամարհել Հայաստանի ժողովրդին եւ նրա կենսական շահը: Իսկ եթե ցինիզմը հասնի այն աստիճանի, որ, այնուամենայնիվ, «ՎՏԲ» բանկը հանդգնի իրականացնել Թեղուտի խայտառակությունը, ապա լիարժեքորեն բոյկոտել այդ բանկը` ազգային գիտակցության մեջ նրա ներկայությունը persona non grata համարելով Հայաստանի Հանրապետությունում»,-ասված է հայտարարության մեջ:
Հուլիս 29, 2010
