ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԵԼ ՈՒՐԱՆԻ ՀԱՆՔԵՐԻ ԴԵՄ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԵԼ ՈՒՐԱՆԻ ՀԱՆՔԵՐԻ ԴԵՄ

Հրապարակ

Սյունիքի մարզում շարունակվում է ուրանի հանքերի շահագործման դեմ ստորագրահավաքը: Ըստ «Կապանի տարածաշրջանի զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Արմեն Փարսադանյանի, մինչ օրս ստորագրահավաքին մասնակցած 10 հազար  բնակիչների  99 տոկոսից ավելին դեմ է հանքերի շահագործմանը: Ստորագրահավաքը շարունակվում է: Հասարակական կազմակերպությունները նաեւ հետեւում են Լեռնաձորի մերձակայքում իրականացվող աշխատանքներին: «Ազատամարտ» կոմիտեի նախագահ  Խորեն Հարությունյանի խոսքով, «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն արդեն սկսել է փորման աշխատանքները: Օրերս ՀԿ-ների ներկայացուցիչները Լեռնաձորում էին, սակայն չհանդիպեցին աշխատակիցներին: Գյուղացիների պատմելով, փորել են ու գնացել, աշխատանքները կսկսեն օգոստոսի 10-ից հետո: Լեռնաձոր համայնքի ավագանին էլ պատրաստվում է առաջիկա նիստում որոշում ընդունել: Ավագանին կառավարությանն առաջարկելու է փոխել ուրանի հանքավայրերի շահագործման  որոշումը: Հիշեցնենք, որ վերջերս Սյունիք այցելած ԱՄՆ դեպանն էլ է հետաքրքրվել հանքերի շահագործման դեմ ակցիայով, բայց, չգիտես ինչու, չի հանդիպել վերոնշյալ երկու ՀԿ-ների ներկայացուցիչների հետ:

Օգոստոս 05, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր