«ՌՈՍԱՏՈՄ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՆՈՐ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԸ

«ՌՈՍԱՏՈՄ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՆՈՐ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԸ

NEWS.am

Երկօրյա այցով օգոստոսի 19-ին Հայաստան կժամանի «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն: Այցը նախատեսված է Ռուսաստանի նախագահ Դիմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստան կատարելիք  պետական այցի շրջանակներում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Հայաստանի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունից: Այցի ընթացքում կքննարկվեն Հայաստանի գործող էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացման միջոցառումներին «Ռոսատոմի» մասնակցության, ինչպես նաեւ նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված մի շարք հարցեր:

Նշենք, որ Ռուսաստանը մտադիր է դառնալ Հայաստանում եւ Բուլղարիայում կառուցվող ատոմային էլեկտրակայանի համասեփականատեր:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի տարածքում նոր միջուկային էներգաբլոկներ կառուցելու համար համագործակցության մասին» Ռուսաստանի կառավարության հետ կնքվելիք համաձայնագրի նախագիծը։ Այդ համաձայնագրի 1-ին հոդվածով նախատեսվում է Հայաստանի տարածքում, ԱԷԿ-92 նախագծի համաձայն, 1060 ՄՎտ հզորությամբ ջրային էներգետիկ ռեակտորով, 60 տարվա շահագործման ժամկետով, Եվրոպական շահագործող կազմակերպությունների ակումբի (EUR) չափանիշների համապատասխան սերտիֆիկացված նոր միջուկային էներգաբլոկների կառուցում:

Օգոստոս 19, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր