

Հետք
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նախարարի հանձնարարականով ՀՀ տարածքում սիրողական որսաշրջանի բացման հետ կապված խստացվել է վերահսկողությունը, ինչպես նաև լրացուցիչ տեսչական խումբ է ուղղարկվել Արայի լեռ հրապարակված տեղեկատվության հետքերով:
ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության կողմից ՀՀ որսահանդակներում վերջին հինգ օրերի ընթացքում հայտնաբերվել է ապօրինի որսագողության (լորի ու կաքավի) վեց դեպք: Օրինախախտներից առգրավվել է զենքերը, իրականացվում է վարչական վարույթ, ինչից հետո կկիրառվի պատժամիջոց և կվերականգնվի բնությանը պատճառած վնասը:
Օգոստոս 25, 2010
