Antarner.net
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը Facebook-ում ունի մոտ 3600 աջակից: Երեւանի «Ուսանողական այգում» շինարարության դեմ քաղաքացիական պայքարը շարունակվում է: Պատրաստ է Երևանի քաղաքապետարանի գործողությունները ՀՀ վարչական դատարանում վիճարկելու համար կազմված հայցը:
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որով բոլոր հետաքրքրվածներին հրավիրում է հանդիպման, որտեղ կքննարրկվեն քաղաքապետարանի դեմ հայցի մանրամասները:
Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:
Մենք արդեն պատրաստ ենք ներկայացնելու հայցը ՀՀ վարչական դատարան` վիճարկելու Երևանի քաղաքապետարանի գործողությունները «Ուսանողական այգում» իրականացվող շինարարության կապակցությամբ: Հայցի նախապատրաստումը մի փոքր ուշացավ` կապված ամառային արձակուրդների հետ, սակայն դա որևէ կերպ չի ազդել մեր ռազմավարության և մինչև վերջ պայքարելու` բոլորիս վճռականության վրա:
Հայցի հիմքում ընկած են ՀՀ սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային պայմանագրերով սահմանված` առողջ շրջակա միջավայրում ապրելու, հանգստի, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկվելու և քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը մաuնակցելու քաղաքացիների իրավունքների ոտնահարումների փաստը:
Կանխատեսելով, որ հայցի հետ կապված կծագեն բազմաթիվ հարցեր, մենք կազմակերպում ենք երկու հանդիպում` ներկայացնելու հայցը և պատասխանելու հետաքրքրող հարցերին: Այն կկայանա «Ոսկե միջին» (Common Ground) սրահում, հասցեն` Տպագրիչների 9:
Հանդիպումների ժամերն են` ս.թ. օգոստոսի 27-ին, ուրբաթ, ժամը 18:00-ին և ս.թ. օգոստոսի 28-ին, շաբաթ, ժամը 13:00-ին:
Հայցին միանալու որոշում ընդունած մեր բարեկամներին խնդրում ենք գալ անձնագրային տվյալներով` հայցադիմումը ստորագրելու համար:
Լրացուցիչ հարցերով խնդրում ենք դիմել Արթուր Ավթանդիլյանին` 093 230074 հեռախոսահամարով կամ գրել մեր էլեկտրոնային փոստին` [email protected]
Օգոստոս 27, 2010
