

ԷկոԼուր
Արարատի մարզի Այնթապ համայնքի բնակիչները հողը ոռոգում են կոյուղաջրով եւ աղբով: Տներից խողովակներով կոյուղաջրերը թափվում են առուները: Բացի այդ, առուները աղտոտվում են նաեւ աղբով: Համայնքում աղբահանությունը կատարվում է շաբաթը մեկ, իսկ աղբամաններ չկան: Մարդիկ ստիպված կուտակված աղբը լցնում են մոտակա առուները:
Ընդ որում ոռոգման ջուր բնակիչները բավարար քանակությամբ չեն ստանում: «Գիշերը 2-3-ից զարթնում ենք եւ ջուր անում, որովհետեւ ցերեկը ջուր չկա»,- ասում են գյուղացիները:
Նշենք, որ Երեւանի հարեւանությամբ շատ կան նման համայնքներ, որոնք իրենց բերքն աճեցնում են այդպիսի պայմաններում եւ իրացնում այն Երեւանի շուկաներում:
Սեպտեմբեր 09, 2010
