Դիլիջանի ազգային պարկի վերաբերյալ կառավարության որոշումն էկոլոգների վրդովմունքն է հարուցել

Դիլիջանի ազգային պարկի վերաբերյալ կառավարության որոշումն էկոլոգների վրդովմունքն է հարուցել

ԱրմԻնֆո

Դիլիջանի ազգային պարկի 22.5 հա 25 տարի ժամկետով Պետական եկամուտների կոմիտեին վարձակալության տալու վերաբերյալ կառավարության որոշումն էկոլոգների վրդովմունքն է հարուցել: Կանաչ ակտիվիստները նշում են, որ տվյալ տարածքում նախատեսվում է կառուցել ուսումնական կենտրոն, որտեղ կընթանան սեմինարներ և վերապատրաստման դասընթացներ կոմիտեի ծառայողնների համար:

ԱրմԻնֆոյի թղթակցի հնետ զրույցում «ԷկոԼուր» ՀԿ ղեկավար Ինգա Զառաֆյանը նշել է, որ տվյալ նախագծի շուրջ հանրային լսումներ չեն անցկացվել, չնայած այն հանգամանքին, որ դիլիջանում գործում է Օրհուս-կենտրոն: Բացի այդ, էկոլոգներին չի ներկայացվել տեղեկատվություն այն պայմանների վերաբերյալ, որոնցով հողերը վարձակալության են տրվել: «Մենք նույնիսկ չենք կարող ստուգել, թե արդյոք դրանք համապատասխանում են Դիլիջանի ազգային պարկի կառավարման ծրագրին», - նշել է փորձագետը:

Զառաֆյանը նաև նշել է բնապահպանության նախարարության պասիվ դիրքորոշումը, որն այդպես էլ չի արձագանքել տվյալ նախագծի շուրջ հանրային լսումներ անցկացնելու էկոլոգների կոչին: «Արդյունքում՝ կրկնվել է «Դիլիջան» միջազգային դպրոցին առնչվող իրավիճակը, որի համար ազգային պարկից 67 հա տարածք էր հատկացվել», - ասել է նա:

Զառաֆյանն ընդգծել է, որ Պետեկամուտների կոմիտեին 22.5 հա հատկացման հարցը հասարակական կազմակերպությունների օրակարգում է: «Այժմ այդ հարցն ստացել է առավել սուր հնչողություն: Դիլիջանի ազգային պարկը Հայաստանի ազգային հարստությունն է», - նշել է «ԷկոԼուրի» ղեկավարը:

Հունվար 18, 2012 at 12:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր