Կանադան դուրս եկավ «Կիոտոյի արձանագրությունից»

Կանադան դուրս եկավ «Կիոտոյի արձանագրությունից»

www.lurer.com

Կանադայի բնապահպանության նախարար Փիթեր Քենթը հայտարարել է «Կիոտոյի արձանագրությունից» իր երկրի դուրս գալու մասին։ 

Քենթը հայտարարել է, որ այդ արձանագրությունը չի բխում Կանադայի շահերից, քանի որ ստիպված է մեծ տուգանքներ վճարել ածխածնի արտանետումների համար։ Նրա խոսքերով՝ Կանադան չի շարժվում ստորագրված արձանագրություններին համապատասխան։

«Կիոտոյի արձանագրությունները Կանադայի համար անցյալում են», – ասել է նախարարը։ Հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։ 

Հիշեցնենք, որ այս ամիս «Կիոտոյի արձանագրությունը» ստորագրած երկրների ներկայացուցիչները հավաքվել էին Հարավաֆրիկյան հանրապետությունում՝ «Կիոտոյի արձանագրության» արդունավետությունը (էկոլոգիական խնդիրների դեմ պայքարի առումով) և դրա ժամկետները քննարկելու համար։ 

Դեկտեմբեր 13, 2011 at 16:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր