

ԷկոԼուր
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն դատապարտում է ՀՀ ոստիկանության գործողությունները «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի նկատմամբ: Կարծում ենք, որ ոստիկանության բացատրությունները եւ լրագրողի հետապնդմանը իրավական բնույթ տալու փորձերն անհիմն է: Այն փաստը, որ փետրվարի 6-ին Հայկ Գեւորգյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է, եւ նա ազատ է արձակվել, մեզ չի հանգստացնում եւ խոսում է միայն այն մասին, որ ոստիկանությունը չցանկացավ մնալ իր գլխին թափված քննադատությունների կրակի տակ: Մենք կարծում ենք, որ նրանք, ովքեր հրամայել են ձերբակալել լրագրողին եւ ստորագրել են հրամանի տակ, պետք է պատասխան տան:
Փետրվար 06, 2012 at 15:06
