Նախարար Արամ Հարությունյանը նախարար Սերգո Կարապետյանին

Նախարար Արամ Հարությունյանը նախարար Սերգո Կարապետյանին

ԷկոԼուր

Հասարակական կազմակերպություններն ավելի են անհանգստանում անտառների մասնավորեցման գործընթացի սկսման եւ անտառների անհատույց օգտագործման տրամադրման կապակցությամբ:

«Շողեր միությունը» ՀԿ-ն բոլորին կոչ է անում հետեւել այս գործընթացին եւ հնարավորության դեպքում խոչընդոտել իրադարձությունների նման զարգացմանը: Առիթը հանդիսացել է «Էյ Ընդ էմ Ռեյր» ընկերությանը անտառային հողեր անհատույց տրամադրելու վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության նամակագրությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին ուղղված նախարար Արամ Հարությունյանի ստորագրությամբ ՀՀ բնապահպանության նախարարության նամակով տվյալ նախագծի որոշումը մերժվել է: «Որոշման նախագիծն անընդունելի է»,- գրված է նամակում: Նախարարությունը որպես հիմնավորում բերում է ՀՀ անտառային օրենսգրքի 32-րդ եւ 33-րդ հոդվածները: Նախարարությունը նաեւ այն փաստն է բերում, որ անտառային հողերը, որոնց մասին խոսվում է, մտնում են Արզականի եւ Մեղրաձորի հատուկ պահպանվող տարածքներում: ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքն արգելավայրերի անհատույց օգտագործման տրամադրում չի նախատեսում»,- ասված է նամակում:

Նոյեմբեր 08, 2011 at 12:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր