Կլոր-սեղան քննարկում՝ Ախթալայում սոցիալ-էկոլոգիական քաղաքականության ներդրման վերաբերյալ

Կլոր-սեղան քննարկում՝ Ախթալայում սոցիալ-էկոլոգիական քաղաքականության ներդրման վերաբերյալ
2022թ. մայիսի 4-ին Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքում գտնվող «Գրին Քեմփ» էկո-գյուղական և ՔՀԿ տուրիզմի կենտրոնում մեկնարկել է կլոր-սեղան քննարկում, որը նախաձեռնվել է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և Ախթալայի համայնքապետարանի կողմից՝ «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում։
 
Քննարկման նպատակը խոշորացված համայնքի համար մշակված սոցիալ-էկոլոգիական քաղաքականության նախագծի ներկայացումն ու քննարկումն է, քաղաքականության վերաբերյալ շահագրգիռ կողմերի՝ տեղի բնակիչների, առաջարկությունների հավաքագրումն է:
 
Հանդիպմանը մասնակցում են Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի ՏԻՄ փորձագետ, «Հայաստանի ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փոխնախագահ Աբրահամ Արտաշեսյանը, տեղական ինքակառավարման մարմինների ներկայացուցիչներն ու համայնքի ակտիվ բնակիչները։

Ծրագիրն իրականացվում է Սոցիալ-էկոլոգիական կոնսորցիումի կողմից՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ: 

«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (Սոցիես), Բուն TV հիմնադրամի (Բուն TV), «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության (ԴԵՀԿ) և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության (Սոսե) համատեղությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ: 

Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:



Մայիս 04, 2022 at 14:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր