ԷկոԼուր
Գեոդեզիայի եւ քարտեզագրման ոլորտի մասնագետ Ռոմիկ Աբրահամյանը դիմեց «ԷկոԼուր»` խնդրելով դիտելու համար փակել իր 26.01.2012թ-ի տեսանյութը եւ այդ հարցազրույցի վերաբերյալ մեկնաբանությունները: «ԷկոԼուր»-ին ուղղված նամակում Ռ. Աբրահամյանը նշում է. «Հաշվի առնելով որ իմ հարցազրույցը ոչ ճիշտ ընկալում է գտել եւ եւ բացասական մեկնաբնություններ կան, խնդրում եմ հանել այն ինտերնետային էջից»:
Մենք կատարում ենք Ռոմիկ Աբրահամյանի խնդրանքը, միաժամանակ նշում ենք, որ «ԷկոԼուր»-ի հետ զրույցում Ռոմիկ Աբրահամյանն ասաց, որ չի հրաժարվում իր ասածներից, սակայն չի ցանկանում բանավեճի մեջ մտնել մարդկանց հետ, ովքեր համացանցի միջոցով իր հասցեին անձնական բնույթի վիրավորական արտահայտություններ են անում:
Հունվար 26, 2012 at 11:24
