

Արմինֆո
Փետրվարի 6-ին Ազգային ժողովի հերթական նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքում ուղղումներ կատարելու մասին օրինագիծը:
Ավելի վաղ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշել էր, որ օրենքում, մասնավորապես, ամրագրվել է «փորձաքննություն» հասկացությունը, ընդլայնվել է այն ոլորտների ցանկը, որտեղ նախատեսվում է անցկացնել շրջակա միջավայրի վրա ներգործության փորձաքննություն: Նախարարի ասելով` ընդունված օրինագիծն ապահովում է ինչպես պետության, այնպես էլ տնտեսավարող սուբյեկտների շահերը` լուծելով լավ բիզնես-միջավայրի ստեղծման խնդիրը:
Փետրվար 06, 2012 at 15:27
