Օգնության կանչ` «Արջերի» քարանձավը վտանգի մեջ է

Օգնության կանչ` «Արջերի» քարանձավը վտանգի մեջ է

ԷկոԼուր

«Օգնություն, օգնություն, օգնություն… Հերթական անգամ վանդալների արշավախումբ է մտել «Արջերի» քարանձավ ու ավիրել մի քանի սենյակ»: Ահազանգը տարածել է Հայաստանի քարանձավների գիտակ Գոռ Հովհաննիսյանը: Հաղորդագրության մեջ ասված է, որ «Արջերի» քարանձավը քիչ-քիչ արժանանում է «Մոզրովի» քարանձավի բախտին: «Ցխել են մի քանի սենյակի ստալակտիտներ, փշրել են մի անկրկնելի և աշխարհի մակարդակով բացառիկ հելեկտիտ: Լավ է, գոնե ռիսկ չեն արել գնալ քարանձավի խորքերը»,- գրում է Հովհաննիսյանը: Նա բոլորին կոչ  է անում օգնել` փակելու «Արջերի» քարանձավի մուտքը, որպեսզի փրկվի այն, ինչ նրանից մնացել է:

Գոռ Հովհաննիսյանն առաջին անգամը չէ, որ բարձրացնում է քարանձավների խնդիրը: Չկանոնակարգված տուրիզմը գլխավոր վտանգն է: Ակտիվիստները փորձում են իրենց ուժերով պահպանել քարանձավները, իսկ պետական կառույցները դեռ չեն միջամտում:

Լուսանկարը վերցված է www.aspar.am կայքի

Հուլիս 20, 2012 at 19:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր