Դավթաշենի բնակիչները կրկին ոտքի են կանգնել իրենց այգին պահպանելու համար

Դավթաշենի բնակիչները կրկին ոտքի են կանգնել իրենց այգին պահպանելու  համար

ԷկոԼուր

Դավթաշենի 4-րդ թաղամասի 46 շենքի բնակիչները բողոքում են իրենց  շենքի դիմաց վերսկսված շինարարական աշխատանքների դեմ: Այս մասին տեղեկանում ենք բնակիչների տարածած բաց նամակից:

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին նույն շենքի բնակիչներից ահազանգ էր ստացվել, որ հատում են այգու ծառերը: Հատվել էր 5 ծառ, սակայն շինարարությունը հաջողվել էր կասեցնել: Ըստ բնակիչների, տարածքում նախատեսվում է կառուցել ավտոսպասարկան կետ:

Բնակիչները իրենց բաց նամակում խնդրում են բնապահպանների աջակցությունը իրենց  ձայնը ավելի հնչեղ դարձնելու, իրենց շենքի դիմաց Արթուր Մարտիրոսյանի կողմից իրականացվող նոր շինարարության թույլտվությունը կասեցնելու և քաղաքապետի հողհատկացման որոշումը վերանայելու համար:

«Մի փոքրիկ կանաչ, պտղատու ծառերով հողակտոր է միայն մնացել, և կատարված հողահատկացումնեը լրիվ անօրինական են, քանի որ կատարվել են առանց հանրային քննարկումների և մեզ հետ համաձայնեցման, բացի այդ, կատարվող շինարարություններն ապագայում դառնալու են չարիք բազմաբնակարան շենքի բոլոր բնակիչների համար»,- մասնավորապես ասված է բնակիչների նամակում:

Հուլիս 31, 2013 at 18:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր