Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾԼեռնահանքային արդյունաբերություն

GREEN ALTERNATIVE` ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ԷԿՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՄԱՐ

GREEN ALTERNATIVE; ARMENIAN ENTERPRISE AS A THREAT TO GEORGIS''S ECOLOGY
Մարտ 18, 2011

ԷկոԼուր- Business-Georgia

Վրաստանի էկոլոգները հայտարարում են, որ պղնձի և մոլիբդենի հանքարդյունաբերությամբ զբաղվող Հայաստանի ընկերության (խոսքը «Vallex Group» ընկերության մասին է) գործեությունը, էկոլոգիական աղետ է ներկայացնում Վրաստանի համար: Ինչպես տեղեկացնում է «Business Georgia»-ն, նման կարծիք է հայտնել «Green Alternative» ՀԿ-ի ղեկավար Մանանա Կոչլաձեն (Վրաստան):

Ըստ Մանանա Կոչլաձեի` տվյալ ձերնարկությունը, որտեղ հեղուկ թափոններ կհավագվեն հատուկ պոչամբարում, գտնվում է Հայաստան-Վրաստան սահմանից 10-15 կմ հեռավորության վրա:

«Այս պոչամբարը գետերին զերծ է պահում աղտոտումից, բայց պոչամբարի ցանկացած վնասը կամ թափոնի չափազանց մեծ ծավալը լուրջ վտանգ կներկայացնի: Վատթարագույն դեպքում շրջակա տարածքները կաղտոտվեն թունավոր թափոններով, որոնք չեն կարող օգտագործվել տասնյակ տարիներ շարունակ: Իսկ լավագույն դեպքում, թափոնները կհասնեն Դեբեդ գետ, որը հոսում է Վրաստանի տարածքով և թափվում է Խրամի գետ»,- ասում է բնապահպանը:

Ըստ Մանանա Կոչլաձեի` 2009թ. «Green Alternative» ՀԿ-ն նախազգուշացրել է Վրաստանի Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությանը տվյալ ընկերության հետագա գործունեության հետ կապված ռիսկերի մասին, սակայն նախարարությունը չի արձագանքել:



Առնչվող նյութեր