Լքված արտադրական տարածքների՝ մշակութային կենտրոնների վերափոխման չեխական փորձը

Լքված արտադրական տարածքների՝ մշակութային կենտրոնների վերափոխման չեխական փորձը

Հանքարդյունաբերական ձեռնարկությունների գործունեության արդյունքում աղտոտված տարածքների խնդիրը կարելի է լուծել` վերածելով դրանք մշակութային կենտրոնների, վստահեցնում է այլընտրանքային օգտագործման չեխ փորձագետ Միխալ Սկուլինան: Դեկտեմբերի 15-ին «Հանուն Թումանյանի տարածաշրջանի մաքուր զարգացման» կոնֆերանսին նա ներկայացրեց Օստրավայի՝ ածխային արդյունաբերության թափոններով աղտոտված տարածքների փորձը:

Միխալ Սկուլինան պատմեց, որ 2000-ականների սկզբին Օստրավա քաղաքի մակերեսի մոտ 10%-ը՝ 214 հա-ից 20-ը զբաղեցնում էին նախկին արտադրական տարածքները: Դրանք տարանջատվել էին ըստ զարգացման հեռանկարների երեք խմբերի մեջ՝ զարգացման հեռանկարով, զարգացման թաքնված հեռանկարով և առանց հեռանկարի:

Ըստ Սկուլինայի՝ «Գլուբինա» նախագծի շրջանակներում սկսվել էր Օստրավայի  լքված տարածքների վերափոխումը:  Կատարվել է այդ տարածքների գույքագրում՝ վարչական շինությունների ստեղծումհետգնում և փոխանցում բնակիչներինքաղաքի գոտիավորման ծրագրի փոփոխություն և այլնԶուգահեռ անցկացվել են մշակութային միջոցառումներ՝ ցուցահանդեսներներկայացումներհամերգներ և թատերական ներկայացումներ տարբեր արտադրական օբյեկտներում:

Փորձագետը նշեց, որ մեծ դեր է վերապահվել հասարակական ասոցիացիաներին, ճնշում են գործադրել տեղական ինքնակառավարման մարմինների և արտադրական տարածքների սեփականատերերի վրա: 

Ինչպես նշեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահը Օլեգ Դուլգարյանը, տեղական համայնքների համար անհրաժեշտ է ստեղծել այլընտրանքային զարգացման հնարավորություններ՝ հաշվի առնելով տեղի առանձնահատկություններն ու առկա բնական ռեսուրսները: «Օստրավայի փորձը օգտակար է նրանով, որ այլընտրանքային ծրագրերը սկսեցին իրականացվել մաքուր միջավայրի և առողջության համար համայնքների կողմից իրականացվող պայքարին զուգահեռ հյուծված արդյունաբերության ֆոնին », - ընդգծեց Օլեգ Դուլգարյանը: Նրա խոսքով 2019 թ-ից իրենց կազմակերպությունում սկսել են ակտիվորեն զբաղվել այլընտրանքային զարգացման հայեցակարգով:

«Թումանյանի տարածաշրջանը հագեցած է լեռնամետալուրգիական արդյունաբերության ձեռնարկություններով: Տարածաշրջանի վրա ազդում են Ալավերդու պղնձաձուլարանը, մկնդեղի գերեզմանոցը, Ալավերդու պղնձի հանքավայրի թափոնակույտերը, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը, երկու չռեկուլտիվացված և մեկ գործող պոչամբարները, Շամլուղի հանքավայրը, Թեղուտի հանքավայրը և Թեղուտի պոչամբարը: Օրգանիզմի համար տոքսիկ մետաղներով քիմիական աղտոտումը հասնում է կրիտիկական սահմանների», - ընդգծեց Դուլգարյանը:

Նրա խոսքով ՝ հրատապ է տեղական համայնքների համար այլընտրանքային զարգացման հնարավորությունների ստեղծումը ՝ հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները և առկա բնական ռեսուրսները: «Օստրավայի փորձը օգտակար է, քանի որ այլընտրանքային ծրագրեր սկսեցին իրականացվել մաքուր շրջակա միջավայրի և առողջության համար համայնքների պայքարին զուգահեռ` հյուծված արդյունաբերության ֆոնին», - ընդգծեց Օլեգ Դուլգարյանը:

Դեկտեմբեր 28, 2020 at 18:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր