Թափոնների քանակով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը

Թափոնների քանակով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը

News.am

Հայաստանում 2008 թ. առաջացել է 11.5 մլն տոննա թափոն: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքէջը: Թափոնների վերաբերյալ ավելի թարմ վիճակագրություն բացակայում է, սակայն կարելի է վստահաբար ասել, որ անցած տարիներին թափոնների քանակը Հայաստանում չի նվազել: Թափոնների մոտ 90 տոկոսն առաջացել է Սյունիքի մարզում, որտեղ գտնվում են հանրապետության խոշորագույն հանքերը:

Այսպիսով` մեկ բնակչի հաշվով առաջացած թափոնների քանակը կազմել է 3.5 տոննա: Սա նշանակում է, որ բնակչության մեկ շնչին ընկնող թափոնների քանակով Հայաստանն աշխարհում գրավում է առաջին տեղը: Բանն այն է, որ ամերիկյան BioCycle ամսագրի հրապարակման համաձայն, աշխարհում ամենաշատ թափոններ առաջանում են ԱՄՆ-ում` տարեկան 211 մլն տոննա կամ բնակչության մեկ շնչի հաշվով 1.19 տոննա: Ամսագրի հրապարակման համաձայն` աշխարհի որեւէ այլ երկրում բնակչության մեկ շնչի հաշվով նման ծավալի թափոններ չեն առաջանում: Հավանաբար` ամերիկյան ամսագրում պարզապես տեղյակ չեն եղել Հայաստանի վիճակագրությանը:

Փետրվար 21, 2012 at 15:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր