Սեւանում իրականացվեց «Պլաստիկ շշերի առանձնացումը կենցաղային աղբից» ծրագիրը

Սեւանում իրականացվեց «Պլաստիկ շշերի առանձնացումը կենցաղային աղբից» ծրագիրը

Արմենպրես

Այս տարվա հունիս-հոկտեմբեր ամիսներին Սեւան քաղաքում ներդրվեց «Պլաստիկ շշերի առանձնացումը կենցաղային աղբից» ծրագիրը, որը Միավորված ազգերի զարգացման կենտրոնի ձեռնարկն է' Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի եւ «Էկո Ինջիներինգ» ընկերության գործընկերությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ի Գեղարքունիքի մարզի թղթակցին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արմինե Ղուկասյանը, ծրագիրն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համատեղ ֆինանսավորմամբ: Ուրբան հիմնադրամը տեղական գործընկեր է ընտրել «Սեւան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպությանը:

Ծրագրի բուն նպատակն էր'հանրությանը իրազեկել, որ մաքուր քաղաք, մաքուր լճափ ունենալու համար նախատեսված են պլաստիկ շշերի համար աղբամաններ եւ անհրաժեշտ է ընդհանուր աղբից տարանջատել պլաստիկ շշերը: Ծրագրի ընթացքում կազմակերպվել են բաց դասեր, համերգային ծրագիր, շաբաթօրյակներ, որոնց ընթացքում շոշափվել են եւ բնապահպանական խնդիրներ, եւ աղբի տեսակավորման հետ կապված մի շարք հարցեր:

Չնայած ծրագրի իրազեկման բուն գործընթացն ավարտված է, սակայն պլաստիկ շշերի առանձնացումը դրանց համար նախատեսված աղբամաններում այսուհետ էլ դառնալու է աղբի տեսակավորման կարեւորագույն քայլերից մեկը: Բոլոր թաղամասերում եւ բազմաբնակարան շենքերի բակերում տեղադրված հատուկ աղբամաններում արդեն հավաքվում են պլաստիկ շշերը, որոնք «Սեւանի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ի կողմից տեղափոխվում եւ հանձնվում են վերամշակողներին:

Նոյեմբեր 08, 2011 at 13:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր