Խախտում «Ողջի-2» և «Ողջի-3» ՓՀԷԿ-երում. տուգանքը կազմել է 200 հազար դրամ

Խախտում  «Ողջի-2» և «Ողջի-3» ՓՀԷԿ-երում. տուգանքը կազմել է 200 հազար դրամ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժինը խախտում է արձանագրել «Կապան-Էնեղժի» ՓԲԸ-ին պատկանող «Ողջի-2» և «Ողջի-3» ՓՀԷԿ-երում իրականացված ստուգման ընթացքում: Պարզվել է, որ ՓՀԷԿ-երը ապահովված չեն եղել ջրաչափերով, ջրառն իրականացվել է «Ողջի 1» ՓՀԷԿ-ի ջրթողից` աշխատելով կասկադային սիստեմով, ջրառի կետը ապահովված չի եղել էկոլոգիական թողքով: Միևնույն ժամանակ` ընկերությունը շահագործման ընթացքում իրականացրել է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակից ավել ջրառ:

«Կապան-Էնեղժի» ՓԲԸ-ն խախտել է ՀՀ ջրային օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի և ջրօգտագործման թույլտվության պահանջները: Նրա նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք 200 հազար դրամի չափով և հանձնարարական տրվել խախտումները վերացնելու պահանջով:

Սեպտեմբեր 09, 2020 at 15:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր