Չնայած Եղեգիս գետի վիճակը վատացել է, սակայն բնակիչները կողմ են 9-րդ ՓՀԷԿ-ի կառուցմանը

Չնայած Եղեգիս գետի վիճակը վատացել է, սակայն բնակիչները կողմ են 9-րդ ՓՀԷԿ-ի կառուցմանը

ԷկոԼուր

Եղեգիս գետի վրա կկառուցվի 9-րդ ՓՀԷԿ-ը: Այս մասին www.aarhus.am կայքում տեղեկացնում է Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգող Նարեկ Բեգլարյանը: Խոսքը «Տիգրան Մեծ» ՓՀԷԿ-ի մասին է, որի կառուցման նախագիծը Բնապահպանության նախարարությանն է ներկայացրել «Ռուս Ընդ Հար» ՍՊԸ-ն: Ըստ Նարեկ Բեգլարյանի` ապրիլի 13-ին Եղեգիս համայնքում տեղի ունեցած հասարակական լսումների ժամանակ Եղեգիս  համայնքը կողմ է արտահայտվել ՓՀԷԿ-ի կառուցմանը` նշելով, որ շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ ծառահատումներ ու պայթեցումներ չեն լինելու, իսկ գետի ջուրն այդ հատվածում չի օգտագործվում գյուղացիների կողմից:

Նախագծի համաձայն` «Տիգրան Մեծ» ՓՀԷԿ-ը կառուցվելու է Եղեգիս համայնքի ստորին հատվածում, որտեղ չկան մշակելի հողամասեր, և Եղեգիս գետի ջուրն այդ մասում ոռոգման նպատակով չի օգտագործվում:  ՓՀԷԿ-ի կառուցման համար անցկացվելու է 1.2 և 1.4 տրամագիծ ծավալով երկու խողովակաշար, սակայն երկրորդ խողովակաշարը գործելու է միայն ջրառատ ամիսներին: Խողովակաշարերն անցնելու են համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներով, որի համար կնքվել է սերվիտուտի պայմանագիր: Սակավաջուր ամիսներին ՀԷԿ-ը գործելու է 2.5ՄՎտ հզորությամբ, իսկ ջրառատ ամիսներին ՀԷԿ-ի հզորությունը:

Նշենք, որ Եղեգիս գետի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցման 12 լիցենզիա է տրամադրվել: Արդեն իսկ գործող ՓՀԷԿ-երը բացասական ազդեցություն են թողել գետի վրա: Եղեգիս գետը, որը ձեւավորում է Եղեգիսի կիրճի էկոհամակարգը, 3 տարվա ընթացքում փոխել է իր կազմը: ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի կենտրոնի տվյալների համաձայն` 2009թ-ից մինչեւ 2011թ-ը գետում ջրի ջերմաստիճանը բարձրացել է 1 աստիճանով: Թափանցելիությունը նվազել է 3 միավորով (սմ), թթվածնի պարունակությունը` 2 միավոր (մգ/լ): Դա անդրադարձել է ձկնապաշարների վրա: Գետի ստորին հատվածներում կարմարխայտ էնդեմիկ ձկնատեսակն արդեն անհետացել է:

Ապրիլ 18, 2013 at 15:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր