Ջերմուկն առողջարանային գոտուց հանքային մեռյալ քաղաքի չի փոխակերպվելու

Status: Open Ноябрь 05, 2018 at 16:00


Ջերմուկն առողջարանային գոտուց հանքային մեռյալ քաղաքի չի փոխակերպվելու
«Մենք` Ջերմուկի բնակիչներս, շուրջ 80 օր հսկում ենք Ամուլսարի ճանապարհները, որ ոչ մի գործ այնտեղ չանեն: Մենք ուզում ենք պահպանել մեր քաղաքը, մեր ջրերը, մեր սերունդը: Չպետք է թողնենք, որ այդ ծրագիրն իրականացվի: Մինչև վերջ էլ կանգնելու ենք, մինչև հասնենք մեր նպատակին», - ասաց Ջերմուկ համայնքի բնակիչ Էդմոնդ Աղաբեկյանը:
«Տարիներ առաջ այս պայքարը սկսեցին բնապահպանները, բայց հիմա, երբ արդեն տեսնում ես այդ հասուն գիտակցությունը հենց տեղի բնակչության մոտ` թե կրթվածությամբ, թե նվիրվածությամբ, այդ շարժումը սկսում է քաշել: Ինձ վրա շատ ազդեց այն փաստը, որ տեղի բնակիչներն են ոտքի կանգնել ու պայքարում: Կարծես Ջերմուկի բնությունն արտատպված է նրանց մեջ:
Հանքավայրն անհամատեղելի է Ջերմուկ առողջարանի հետ: Ջերմուկն առողջարանային գոտուց հանքային մեռյալ քաղաքի է փոխակերպվելու: Անհնարին է, որ այդ երկուսն իրար հետ գոյատևեն և իրար վրա չազդեն»: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, երբ եկել էր Ջերմուկ, ասաց, որ իմ օրոք լիներ, ես թույլ չէի տա», - ասաց Մարիամ Սուխուդյանը:
Գեղարքունիքի մարզից «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանն ասաց. «Ամուլսարը սպառնում է նաև Սևանին, և մենք` Սևանի բնակիչներս, պահանջում ենք Ամուլսարի հանքի շահագործման դադարեցում:


Назад к заявкам