Արարատյան դաշտում ջուրը գերշահագործվում է

Status: Accepted Ноябрь 05, 2018 at 17:48


Արարատյան դաշտում ջուրը գերշահագործվում է
Վերջին 15 տարիների ընթացքում Արարատյան հարթավայրում հորատանցքերով ջրառը կազմել է շուրջ 55 խմ/վրկ, որը թույլատրելի միջին ջրաքանակը գերազանցել է մոտ 21 խմ/վրկ-ով, կամ 650 մլն խմ/տարի: 55 խմ/վրկ ջրաքանակից միայն ձկնաբուծության նպատակով ջրառը կազմել է 35 խմ/վրկ կամ 1100 մլն խմ/տարի:
Ձկնաբուծական տնտեսությունների թույլատրելի ջրառը չպետք է գերազանցեր 12 խմ/վրկ, այնինչ ջրառը սահմանվածից 23 խմ./վրկ-ով ավելին է, որը տարեկան կտրվածքով կազմում է մոտ 720 մլն խմ/տարի:
Արարատյան հարթավայրի (Արարատի և Արմավիրի մարզեր) տարածքում գործող 903.5 կմ բաց դրենաժային ցանցերից 185 կմ հատվածը ծառայում է տարածքի ձկնաբուծական տնտեսությունների հետադարձ ջրերի տեղափոխման համար, որը հանգեցրել է ցանցերում ջրի մակարդակի և հարակից տարածքների գրունտային ջրերի մակարդակի բարձրացմանը, հողերի գերխոնավացմանը, բնակավայրերի տարածքների ջրակալմանը, հողերի աղակալմանը և ալկալիացմանը, դրենաժային ցանցերի աշխատունակության խաթարմանն ու, վերջին հաշվով, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության անկմանը:


Назад к заявкам