Ահազանգ. Ազատ գետի հունի մեջ ավազաններ են կառուցվել
Status: Open Март 28, 2019 at 12:47
Հայկական բնապահպանական ճակատն ահազանգում է.
«Սա Ազատ գետի կիրճի պատկերներն են մեկ տարվա տարբերությամբ։ Գառնի և Գողթ գյուղերի սահմանագծին, հենց գետի հունի մեջ արված են հողային աշխատանքներ և կառուցված են ավազաններ՝ հավանաբար ձկնաբուծարանի համար։
Ահազանգը ստացել ենք Գառնի գյուղի սփյուռքահայ բնակիչ, դոկտոր Vicken Garabedian-ից։ Նրա սեփական տան բակի տարածքից է երևում այս պատկերը և նա անթույլատրելի է համարում սա, քանի որ ամբողջովին փոխվել է գեղեցիկ լանդշաֆտը, տեսարանն ու գետի հունը։
Ահազանգը փոխանցել ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ խնդրելով պարզել և տեղեկացնել հետևյալի մասին․
1․ Արդյո՞ք կա թույլտվություն այդ աշխատանքների իրականացման համար և ջրօգտագործման թույլտվություն։ Եթե կա, ապա տրամադրեք դրանց պատճենները։
2․ Ու՞մ է պատկանում այդ տարածքը, և արդյո՞ք օրենքով թույլատրելի է գետի հունում և հեղեղատում այսպիսի աշխատանքներ անել և ձևափոխել այն։
Մեկնաբանության մեջ տեղադրված այլ լուսանկարներում տեսեք տարածքը մինչև այս աշխատանքների իրականացումն ու հիմա»։