Ահազանգ. Ախթալայի հատվածում դեղնադարչնագույն աղտոտված ջրերը լցվում են Դեբեդ գետը
Status: Open Июнь 13, 2019 at 16:32
Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունն ահազանգում է.
«Ախթալայի հատվածում դեղնադարչնագույն աղտոտված ջրերը լցվում են Դեբեդ գետը, 13․06․2019։ Արդեն որերորդ ահազանգն է այս և մյուս հանքարդյունաբերական տարածքներից, սակայն դեռևս զրո արդյունք։ Հանք շահագործող ընկերությունները, ցավոք, մնում են օրենքից դուրս նաև հետհեղափոխական Հայաստանում։
Նշենք, որ Դեբեդ գետի այս հատվածից ներքև պոմպերով ջուր է մղվում գյուղատնտեսական հողերը ոռոգելու նպատակով, և այդ ջրերով աճեցված մթերքը կարող է հայտնվել ցանկացած մեկի սեղանին։ Իսկ ոմանք դեռ խոսում են նոր մետաղական հանքեր շահագործելու մասին»։