ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՅՔԻՑ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ԹԵՂՈՒՏ ԵՎ ՇՆՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ 81.483 ՀԱ ՀՈՂԱԱՐԱԾՔԸ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՈՂ N1279-Ն ՈՐՈՇՈՒՄԸ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՅՔԻՑ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ԹԵՂՈՒՏ ԵՎ ՇՆՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ 81.483 ՀԱ ՀՈՂԱԱՐԱԾՔԸ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՈՂ N1279-Ն ՈՐՈՇՈՒՄԸ

ԷկոԼուր

ՀՀ կառավարության պաշտոնական կայքից բացակայում է «Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային  նշանակությունը փոփոխելու մասին» ՀՀ կառավարության N1279-Ն որոշումը, որն ընդունվել է 2007թ. նոյեմբերի 1-ին:

Հիշեցնենք, որ այս որոշման համաձայն` Թեղուտ եւ Շնող համայնքների 81.483 հեկտար հողերի նկատմամբ ճանաչվեց բացառիկ, գերակա հանրային շահ` Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործելու համար: Օտարվող հողամասի ձեռքբերողը Թեղուտի հանքավայրը շահագործող «ACP» ընկերությունն է, որը «Թեղուտ» ՓԲԸ-ին ընտրել է որպես Թեղուտ եւ Շնող գյուղական համայնքների հողերի ձեռքբերող:

Այս որոշումը հիմք հանդիսացավ մի շարք դատական գործընթացների: «Թեղուտ» ՓԲԸ-ն դատի տվեց  հողերի փոխհատուցման արժեքից դժգոհ եւ իրենց հողերը ընկերությանը հանձնել չցանկացող Շնող եւ Թեղուտ համայնքների մի շարք բնակիչների` նրանց հողերը պետական եւ հասարակական կարիքների համար համարժեք փոխհատուցմամբ օտարելու պահանջով, որոշ գյուղացիներ էլ իրենց հերթին դատական հայցով դիմեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան`ընկերությանը մեղադրելով իրենց հողամասերը սխալ գնահատելու համար:

Հունիս 15, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր