

ԷկոԼուր
Ինչպես տեղեկացնում է Սիվիլիթաս հիմնադրամի կայքը, աշխարհահռչակ ռոք երաժիշտ և մարդու իրավունքների պաշտպանության ջատագով Սերժ Թանքյանը Հայաստանում բնապահպանական երիտասարդական շարժման մասին ասել է. «Ես, առավել քան երբևիցե, երիտասարդական շարժման ծիլեր եմ տեսնում Հայաստանում: Երեկ հանդիպեցի Թեղուտի պաշտպանության խմբի հետ եւ տեսա, որ նրանք նվիրված են իրենց գործին և իսկապես կանեն ամեն ինչ անտառը փրկելու եւ պղնձի հանքի շահագործումը կանխելու համար:
Կարծում եմ, որ դա կարևոր է, թե բնապահպանական խնդիրների մակարդակում, և թե մարդու իրավունքների պաշտպանության եւ քաղաքական մակարդակում: Ես իսկապես կարծում եմ, որ այստեղ որոշակի զարթոնք է տեղի ունենում»:
Հիշեցնենք, որ Թեղուտի պաշտպանության խումբը եւ «Հեծանիվ +» ՀԿ-ն հեծանվաBOOM էին կազմակերպել՝ նվիրված իրենց էկոՀերոս Սերժ Թանկյանին:
Օգոստոս 18, 2010
